Օգտագործման պայմաններ
Վերջին թարմացում՝ 2026
1. Ընդհանուր
Nor Varord 2026-ը անկախ ուսումնական հարթակ է վարորդական տեսական քննությանը պատրաստվելու համար։ Կայքը պետական ծառայություն չէ և կապված չէ ՀՀ կառավարության, ՆԳՆ կամ Ճանապարհային ոստիկանության հետ։
2. Տեսության բովանդակության աղբյուր
Տեսության տեքստերի իրավական հիմքը ՀՀ կառավարության N 955-Ն որոշումն է և հարակից պաշտոնական ակտերը՝ հրապարակված ARLIS համակարգում։ Պաշտոնական աղբյուր՝ https://www.arlis.am/hy/acts/38580։ Պաշտոնական կանոնների վերջնական տարբերակը միշտ ARLIS-ում է։
3. Մեր աշխատանքը (ընթեռնելիություն և ուսումնական ձև)
Մենք մշակում և կազմակերպում ենք ուսումնական նյութեր՝ գլուխների կառուցվածք, բաժիններ, նշանների/գծանշումների տեսողական կապեր, ինտերակտիվ հղումներ և այլ օպտիմալացումներ, որպեսզի բովանդակությունն ավելի հեշտ ընթեռնելի և ուսումնասիրելի լինի։ Այդ կառուցվածքը, ներկայացման ձևը և օպտիմալացված ուսումնական շերտը հեղինակային աշխատանքի արդյունք են։
4. Ինչն է արգելված
Արգելվում է առանց թույլտվության պատճենել, վերահրապարակել կամ առևտրային նպատակով օգտագործել կայքի օպտիմալացված տեսության ներկայացումը՝ ներառյալ գլուխների կառուցվածքը, մեր կազմած ուսումնական շարադրանքի կազմակերպումը, ինտերֆեյսի մեխանիզմները (օր. նշանների tooltip-ներ, առաջընթացի տրամաբանություն, թեստերի կառուցվածք) և այլ յուրահատուկ իրականացումներ։ Պաշտոնական օրենքների և որոշումների տեքստը մնում է պետական աղբյուրի սեփականությունը՝ ըստ ՀՀ օրենսդրության։
5. Անձնական ուսում
Թույլատրվում է կայքից օգտվել անձնական ոչ առևտրային ուսումնական նպատակով (կարդալ, վարժվել, պատրաստվել քննությանը)։
6. Ճշգրտություն
Մենք աշխատում ենք բովանդակության ընթեռնելիության և ճշգրտության վրա, սակայն հնարավոր են սխալներ կամ բացեր (այդ թվում՝ նշան/գծանշում կոդերի համընկնումների պատճառով)։ Քննության և իրավական հարցերի համար հիմնվեք պաշտոնական ARLIS աղբյուրի վրա։
7. Կապ
Հարցերի կամ խախտումների մասին՝ norvarord@gmail.com կամ Facebook էջի միջոցով։ Կայքը կարող է ցուցադրել գովազդ։