Nor Varord 2026

Տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններ

ARLIS · ID marks

ARLIS աղբյուր

1. Ավտոգնացք — կցորդներով բեռնատար ավտոմոբիլների և անվավոր տրակտորների ( տ և բարձր դասի) խցիկների կտուրներին, ինչպես նաև համակցված ավտոբուսների և տրոլեյբուսների թափքի կտուրների առջևի մասում տեղադրված, իրարից 150 - 300 մմ հեռավորությամբ հորիզոնական դասավորված նարնջագույն երեք լապտերիկների տեսքով.

2. Արագության սահմանափակում — երեխաների խմբերի կազմակերպված փոխադրում իրականացնող, ինչպես նաև վտանգավոր, ծանրաքաշ և մեծ եզրաչափեր ունեցող բեռներ փոխադրող կամ կանոնների 59-րդ և 61-րդ կետերում սահմանված արագություններից տեխնիկական բնութագրով նախատեսված ցածր արագություն ունեցող տրանսպորտային միջոցների թափքի հետևի ձախ կողմում, թույլատրելի արագության նշումով, ` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի տեսքով (տրամագիծը` առնվազն 160 մմ, եզրաշերտի լայնությունը` տրամագծի 1/10-ի չափով).

3. Դանդաղընթաց տրանսպորտային միջոց — արտադրող գործարանի կողմից սահմանված 30 կմ/ժ առավելագույն արագություն ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում` ֆլուորեսցենտային ծածկույթ ունեցող կարմիր գույնի և լուսանդրադարձնող դեղին կամ կարմիր եզրաշերտով հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմի երկարությունը` 350 - 365 մմ, եզրաշերտի լայնությունը` 45 - 48 մմ).

4. Երեխաների փոխադրում — երեխաների խմբերի կազմակերպված փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում` ` «Երեխաներ» նշանի վրայի պատկերով, կարմիր գույնի եզրաշերտով դեղին քառակուսու տեսքով (կողմը` առնվազն 250 մմ, եզրաշերտի լայնությունը` կողմի 1/10-ի չափով).

5. Երիթներ — երիթավորված դողերով մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում` գագաթը վեր, կարմիր եզրաշերտով, սպիտակ գույնի, հավասարակողմ, «Ե» պատկերանշանով եռանկյան տեսքով (կողմի երկարությունը` առնվազն 200 մմ, եզրաշերտի լայնությունը` կողմի 1/10-ի չափով).

6. Երկարաչափ տրանսպորտային միջոց — բեռով կամ առանց բեռի 20 մ-ից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների, երկու և ավելի կցորդներով ավտոգնացքների (անկախ երկարությունից) հետևի մասում` լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող դեղին գույնի, կարմիր եզրաշերտով ուղղանկյան տեսքով (չափերը` ոչ պակաս, քան 1200 x 200 մմ, եզրաշերտի լայնությունը` 40 մմ): Եթե այդպիսի չափեր ունեցող նշանի տեղադրումը հնարավոր չէ, ապա թույլատրվում է տրանսպորտային միջոցի առանցքին սիմետրիկ տեղադրել 600 x 200 մմ-ից ոչ պակաս չափեր ունեցող երկու միանման նշաններ.

7. Խուլ վարորդ — խուլ կամ խուլ ու համր վարորդների կողմից վարվող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասում` գագաթը ներքև ուղղված երևակայական հավասարակողմ եռանկյան անկյուններում երեք սև փոքր շրջանների պատկերով դեղին շրջանի տեսքով (նշանի տրամագիծը` 160 մմ, փոքր շրջաններինը` 40 մմ).

8. Մեծ եզրաչափերով բեռ — անկյունագծով իրար հաջորդող կարմիր և սպիտակ գույնի զոլերով, լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող վահանակի տեսքով (չափերը` 400 x 400 մմ, զոլերի լայնությունը` 50 մմ).

9. Վթարային կանգառ — լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող, գագաթը վերև ուղղված, սպիտակ գույնի, կարմիր եզրաշերտով հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմը` 450 - 550 մմ, եզրաշերտի լայնությունը` 40 - 50 մմ): Կանոնների 20-րդ կետում նախատեսված դեպքերում այս նշանը կարող է կիրառվել նաև տրանսպորտային միջոցից դուրս.

10. Վտանգավոր բեռ — վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում ուղղանկյան տեսքով` չափերը` 690 x 300 մմ, որի աջ մասը 400 x 300 մմ նարնջագույն է և երկարությամբ բաժանված է երկու հավասար մասերի, իսկ ձախ մասը` սպիտակ, սև եզրաշերտով (լայնությունը` 15 մմ): Նշանի վրա կատարվում են բեռի վտանգավոր հատկությունները բնութագրող նշումներ.

11. Ուսումնական տրանսպորտային միջոց — վարման ուսուցման նպատակով օգտագործվող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում սև գույնի «ՈՒ» տառի պատկերով, կարմիր եզրաշերտով, սպիտակ գույնի հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմը` առնվազն 200 մմ, եզրաշերտի լայնությունը` կողմի 1/10-ի չափով): Թույլատրվում է երկկողմ նշանի տեղադրում թեթև մարդատար ավտոմոբիլների կտուրներին: Վարորդի ցանկությամբ կարող են տեղադրվել նաև հետևյալ ճանաչման նշանները`

12. Բժիշկ — բժիշկ-վարորդների կողմից վարվող ավտոմոբիլների առջևի և հետևի մասում, կարմիր խաչի պատկերով, սպիտակ շրջանով ներգծված, կապույտ գույնի քառակուսու տեսքով (կողմը` 140 մմ, շրջանի տրամագիծը` 125 մմ, խաչի գծիկի լայնությունը` 25 մմ, բարձրությունը` 90 մմ).

13. Հաշմանդամ — 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ փոխադրող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում` ` «Հաշմանդամներ» նշանի պատկերով, դեղին քառակուսու տեսքով (կողմը` 150 մմ):