Հորիզոնական գծանշում
ARLIS · Հորիզոնական գծանշում
(Նկար 10)

1.1. հոծ գիծ, որը բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), նշում ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տալիս երթևեկելի մասի սահմանները, ուր մուտքն արգելված է, ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները.1.1 գիծը հատելն արգելվում է։1.1. Գիծը թույլատրվում է հատել, երբ այն ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները կայանման տեղ մուտք գործելու կամ կայանման տեղից դուրս գալու նպատակով մանևրելիս։
Գծանշում — տեսություն«հոծ գիծ» — հոծ գիծ, որը բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը, նշում ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տալիս երթևեկելի մասի սահմանները, ուր մուտքն արգելված է, ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները.
«հոծ գիծ» — հոծ գիծ, որը ցույց է տալիս երթևեկելի մասի եզրը.
«ընդհատվող գիծ» — ընդհատվող գիծ, որը ցույց է տալիս երկու գոտի ունեցող ճանապարհների երթևեկելի մասի եզրը (յուրաքանչյուր գծիկի երկարությունը երկու անգամ փոքր է դրանց միջև եղած տարածությունից).

1.3. չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գծեր):1.3 գծերը հատելն արգելվում է:
Գծանշում — տեսություն«չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին բաժանում է հանդիպակաց ուղղո» — չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը.

1.4. դեղին հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառը և կայանումն արգելված են:Կիրառվում է ինքնուրույն կամ 3.27՝ «Կանգառն արգելված է» նշանի հետ և գծվում է երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին:
Գծանշում — տեսություն«Կանգառն արգելված է» — դեղին հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառն արգելված է: Կիրառվում է ինքնուրույն կամ ` «Կանգառն արգելված է» նշանի հետ և գծվում երթևեկելի մասի եզրի մոտ կամ եզրաքարի վերին մակերևույթին.

1.5. ընդհատվող գիծ, որը բաժանում է երկու կամ երեք երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), իսկ մեկ ուղղությամբ երկու և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին ցույց է տալիս երթևեկության գոտիների սահմանները:Գծերը թույլատրվում է հատել ցանկացած կողմից:
Գծանշում — տեսություն«բաժանում է երկու կամ երեք երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղ» — բաժանում է երկու կամ երեք երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը, իսկ մեկ ուղղությամբ երկու և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին ցույց է տալիս երթևեկության գոտիների սահմանները.

1.6. «Մոտեցման գիծ» ընդհատվող գիծ, որը նախազգուշացնում է երթևեկության հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.1 կամ 1.11 գծանշմանը մոտենալու մասին (յուրաքանչյուր գծիկի երկարությունը երեք անգամ գերազանցում է այդ գծիկների միջև ընկած տարածությունը).Թույլատրվում է հատել ցանկացած կողմից:
Գծանշում — տեսություն«մոտեցման գիծ» — «մոտեցման գիծ»` ընդհատվող գիծ, որը նախազգուշացնում է երթևեկության հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող կամ գծանշմանը մոտենալու մասին (յուրաքանչյուր գծիկի երկարությունը երեք անգամ գերազանցում է այդ գծիկների միջև ընկած տարածությունը).

1.7. ընդհատվող գիծ, որը ցույց է տալիս երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում (գծիկների երկարությունը և դրանց միջև ընկած տարածությունը հավասար են)։Գծերը թույլատրվում է հատել ցանկացած կողմից:
Գծանշում — տեսություն«ընդհատվող գիծ» — ընդհատվող գիծ, որը ցույց է տալիս երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում (գծիկների երկարությունը և դրանց միջև ընկած տարածությունը հավասար են).

1.8. ընդհատվող լայն գիծ, որը ցույց է տալիս երթևեկելի մասի հիմնական և թափառքի կամ արգելակման գոտիների միջև առկա սահմանը:Գծերը թույլատրվում է հատել ցանկացած կողմից:
Գծանշում — տեսություն«ընդհատվող լայն գիծ» — ընդհատվող լայն գիծ, որը ցույց է տալիս երթևեկելի մասի հիմնական և թափառքի կամ արգելակման գոտիների միջև առկա սահմանը` խաչմերուկներում, ճանապարհների տարբեր մակարդակների հատումներում, ավտոբուսների կանգառի կետերի վայրերում և այլն.

1.9. ընդհատվող (դարձափոխային) գիծ, որը ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում, իսկ եթե դարձափոխային լուսացույցներն անջատված են, բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը:Դարձափոխային լուսացույցների բացակայության կամ անջատված լինելու դեպքերում 1.9 գծանշումը թույլատրվում է հատել, եթե այն գտնվում է վարորդից աջ, իսկ միացված դարձափոխային լուսացույցի դեպքում ցանկացած կողմից, եթե այդ գծերը բաժանում են երթևեկության համընթաց ուղղությամբ գոտիները:Դարձափոխային լուսացույցի անջատման դեպքում վարորդը պետք է անհապաղ վերադասավորվի 1.9 գծանշումից դեպի աջ:Անջատված դարձափոխային լուսացույցների դեպքում երթևեկության հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.9 գծանշումը հատելն արգելվում է.
Գծանշում — տեսություն«ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները» — ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում, իսկ եթե դարձափոխային լուսացույցներն անջատված են, բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը.

1.10. ընդհատվող դեղին գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կայանելն արգելված է:Կիրառվում է ինքնուրույն կամ 3.28 «Կայանելն արգելվում է» նշանի հետ և գծվում երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին:
Գծանշում — տեսություն«Կայանելն արգելված է» — ընդհատվող դեղին գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կայանելն արգելված է: Կիրառվում է ինքնուրույն կամ ` «Կայանելն արգելված է» նշանի հետ և գծվում երթևեկելի մասի եզրի մոտ կամ եզրաքարի վերին մակերևույթին.

1.11. հոծ և ընդհատվող գծերի համակցություն, որոնք1) բաժանում են հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը ճանապարհի այն հատվածներում, որտեղ վերադասավորումը թույլատրվում է միայն մեկ գոտուց.2) ցույց է տալիս հետադարձի, ինչպես նաև մերձակա տարածքներ մուտքի, ելքի և նման տեղերը, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն մեկ ուղղությամբ1.11 գիծը թույլատրվում է հատել ընդհատվող գծի, իսկ վազանցը կամ շրջանցումն ավարտելիս նաև հոծ գծի կողմից:
Գծանշում — տեսություն«բաժանում է հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը ճանապար» — բաժանում է հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը ճանապարհի այն հատվածներում, որտեղ վերադասավորումը թույլատրվում է միայն մեկ գոտուց, ինչպես նաև ցույց է տալիս հետադարձի, կայանման հրապարակների մուտքի, ելքի և նման տեղերը, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն մեկ ուղղությամբ.

1.12. «Կանգ-գիծ» հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ 2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի առկայության դեպքում, ինչպես նաև երկաթուղային գծանցի առջև, երբ գծանցով երթևեկությունն արգելված է:
Գծանշում — տեսություն«Կանգ-գիծ» — «Կանգ-գիծ»` ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ ` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի առկայության դեպքում.

1.13. ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդն անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և զիջի ճանապարհը հատող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Գծանշում — տեսություն«ցույց է տալիս այն տեղը» — ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդն անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և զիջի հատող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին.

1.14.1, 1.14.2՝ «Զեբր» ցույց են տալիս հետիոտնային անցումը: Գծանշման սլաքները (1.14.2) ցույց են տալիս հետիոտների շարժման ուղղությունը.
Գծանշում — տեսություն, «Զեբր» — «Զեբր»` ցույց են տալիս հետիոտնային անցումը: Գծանշման սլաքները ( ) ցույց են տալիս հետիոտների երթևեկության ուղղությունը.

1.15. ընդհատվող գծեր, որոնք ցույց են տալիս այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը:
Գծանշում — տեսություն«ցույց է տալիս այն տեղը» — ցույց է տալիս այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը.

1.16.1. ուղղորդ կղզյակներ հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում:
Գծանշում — տեսություն- «տրանսպորտային հոսքերի բաժանման կամ միացման տեղերում ցույց են տալիս ուղղորդ կղզյա» — տրանսպորտային հոսքերի բաժանման կամ միացման տեղերում ցույց են տալիս ուղղորդ կղզյակները.

1.17՝ դեղին բեկյալ հոծ գիծ, որը ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը, իսկ 5.18՝ «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանի առկայության դեպքում՝ տաքսիների կայանման վայրերը:
Գծանշում — տեսություն«դեղին գծանշում» — դեղին գծանշում, որը ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը և տաքսիների կայանման վայրերը.

1.18. ցույց է տալիս խաչմերուկում երթևեկության թույլատրելի ուղղություններ ըստ գոտիների: Կիրառվում է ինքնուրույն կամ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» և 5.15.2 «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշանների հետ:Փակուղու պատկերով գծանշումը ցույց է տալիս, որ դեպի մոտակա երթևեկելի մաս շրջադարձն արգելվում է: Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձ թույլատրող գծանշումը թույլատրում է նաև հետադարձը:
Գծանշում — տեսություն«Երթևեկության ուղղությունները գոտիներով» — ցույց է տալիս խաչմերուկում երթևեկության թույլատրելի ուղղությունները` ըստ գոտիների: Կիրառվում է ինքնուրույն կամ ` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» և ` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշանների հետ: Փակուղու պատկերով գծանշումը ցույց է տալիս, որ դեպի մոտակա երթևեկելի մաս շրջադարձն արգելվում է: Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձ թույլատրող գծանշումը թույլատրում է նաև հետադարձը.

1.19 նախազգուշացնում է մոտենալու մասին1) երթևեկության գոտու վերջին (այն հատվածին, որտեղ տվյալ ուղղությամբ երթևեկության գոտիների թիվը նվազում է): Կարելի է կիրառել «1.20.1-1.20.3. «Ճանապարհի նեղացում» ճանապարհային նշանների հետ.2) «1.1» կամ «1.11» գծանշմանը, երբ դրանք բաժանում են հանդիպակաց (ուղղությունների) տրանսպորտային հոսքերը: Կիրառվում է 1.6. «Մոտեցման գիծ» գծանշման հետ միասին.
Գծանշում — տեսություն«Ճանապարհի նեղացում» — նախազգուշացնում է երթևեկելի մասի նեղացման տեղին (այն հատվածին, որտեղ տվյալ ուղղությամբ երթևեկության գոտիների թիվը նվազում է) կամ հանդիպակաց տրանսպորտային հոսքերը բաժանող կամ գծանշմանը մոտենալու մասին: Առաջին դեպքում գծանշումը կարող է կիրառվել - ` «Ճանապարհի նեղացում» նշանների հետ.

1.20. նախազգուշացնում է 1.13 գծանշմանը մոտենալու մասին:
Գծանշում — տեսություն«նախազգուշացնում է 1» — նախազգուշացնում է գծանշմանը մոտենալու մասին.

1.21. «STOP» գրառում նախազգուշացնում է 1.12 գծանշմանը մոտենալու մասին, երբ այն կիրառվում է 2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանի հետ:
Գծանշում — տեսություն«STOP» — «STOP» գրառում` նախազգուշացնում է գծանշմանը մոտենալու մասին, երբ այն կիրառվում է ` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի հետ.

1.22. ցույց է տալիս ճանապարհի (երթուղու) համարը:
Գծանշում — տեսություն«ցույց է տալիս ճանապարհի (երթուղու) համարը» — ցույց է տալիս ճանապարհի (երթուղու) համարը.

1.23. ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտին:
Գծանշում — տեսություն«ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար ն» — ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտին.

1.24.1՝ կրկնօրինակում է 1.20.2՝ «Ճանապարհի նեղացում» ճանապարհային նշանը և կիրառվում դրա հետ միասին:
Գծանշում — տեսություն- «կրկնօրինակում են համապատասխան ճանապարհային նշանները և կիրառվում դրանց հետ միասին» — կրկնօրինակում են համապատասխան ճանապարհային նշանները և կիրառվում դրանց հետ միասին.

1.25. ցույց է տալիս երթևեկելի մասի արհեստական անհարթությունները, կիրառվում է 5.20՝ «Արհեստական անհարթություն» նշանի հետ:
Գծանշում — տեսություն«ցույց է տալիս երթևեկելի մասի արհեստական անհարթությունները» — ցույց է տալիս երթևեկելի մասի արհեստական անհարթությունները.