ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ)
ARLIS · Նշանների խումբ 8
(Նկար 9)
Լրացուցիչ տեղեկատվության նշանները (ցուցանակները) ճշտում կամ սահմանափակում են այն նշանների ազդեցությունը, որոնց հետ կիրառվում են: Դրանք են`
— Հեռավորություն մինչև օբյեկտ — ցույց է տալիս ընթացքի ուղղությամբ նշանից մինչև վտանգավոր հատվածի սկիզբը, համապատասխան սահմանափակում մտցնելու տեղը կամ առջևում գտնվող որոշակի օբյեկտ (վայր) եղած հեռավորությունը.
— Հեռավորություն մինչև օբյեկտ — ցույց է տալիս ` «Զիջեք ճանապարհը» նշանից մինչև խաչմերուկ եղած հեռավորությունը, երբ խաչմերուկից անմիջապես առաջ տեղադրված է ` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանը.
, — Հեռավորություն մինչև օբյեկտ — ցույց է տալիս հեռավորությունը մինչև ճանապարհից դուրս գտնվող օբյեկտ.
— Ազդման գոտի — ցույց է տալիս նախազգուշացնող նշաններով կահավորված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատու-ցուցիչ նշանների ազդման գոտին.
- — Ազդման գոտի — ցուցանակները ցույց են տալիս և (կամ) տեղեկացնում են`

- — Ազդման ուղղություններ — ցույց են տալիս խաչմերուկից առաջ տեղադրված նշանների ազդման ուղղությունները կամ երթևեկության ուղղությունները` դեպի անմիջապես ճանապարհին մոտ գտնվող օբյեկտները.

- — Տրանսպորտային միջոցի տեսակ — ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի ազդեցությունը: Այս ցուցանակների հետ կիրառվող նշանների ազդեցությունը տարածվում է`
— Շաբաթ, կիրակի և տոն օրեր — ցուցանակները տեղեկացնում են շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է.
— Աշխատանքային օրեր — ցուցանակները տեղեկացնում են շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է.
— Շաբաթվա օրեր — ցուցանակները տեղեկացնում են շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է.

, - — Գործողության ժամանակ — ցուցանակը տեղեկացնում է օրվա այն ժամերը, իսկ - ցուցանակները` նաև շաբաթվա այն օրերը, որոնց ընթացքում նշանը գործում է.

- — Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում — ցույց են տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևերը`

— Կայանում չգործարկված շարժիչով — ցույց է տալիս, որ ` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցների կայանումը թույլատրվում է միայն չգործարկված շարժիչով.

— Վճարովի ծառայություններ — տեղեկացնում է, որ մատուցվող ծառայությունները վճարովի են.

— Կայանման տևողության սահմանափակում — տեղեկացնում է ` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցի գտնվելու առավելագույն տևողության մասին.

— Ավտոմոբիլների զննման տեղ — տեղեկացնում է, որ ` «Կայանման տեղ» կամ ` «Հանգստի վայր» նշանով կահավորված հրապարակում առկա է տրանսպորտային միջոցի զննման համար նախատեսված փոս կամ այլ հարմարություն.

— Թույլատրելի առավելագույն զանգվածի սահմանափակում — տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը մեծ է ցուցանակի վրա նշվածից.

— Վտանգավոր կողնակ — նախազգուշացնում է, որ նորոգման աշխատանքների կատարման պատճառով կողնակ մուտք գործելը վտանգավոր է: Կիրառվում է ` «Ճանապարհային աշխատանքներ» նշանի հետ.
— Գլխավոր ճանապարհի ուղղություն — ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում.

— Երթևեկության գոտի — ցույց է տալիս երթևեկության այն գոտին, որի վրա տարածվում է նշանի կամ լուսացույցի ազդեցությունը.

— Կույր հետիոտներ — տեղեկացնում է, որ հետիոտնային անցումից օգտվում են կույրերը: Կիրառվում է , և ` «Հետիոտնային անցում» նշանների և լուսացույցների հետ.

— Խոնավ ծածկույթ — տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը խոնավ է.
— Հաշմանդամներ — տեղեկացնում է, որ ` «Կայանման տեղ» նշանի ազդեցությունը տարածվում է միայն մոտոսայլակների և այն ավտոմոբիլների վրա, որոնք կահավորված են «Հաշմանդամ» ճանաչման նշանով.

— Բացի հաշմանդամներից — տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը չի տարածվում «Հաշմանդամ» ճանաչման նշանով կահավորված մոտոսայլակների և ավտոմոբիլների վրա.

— Վտանգավոր բեռի դասը — ցույց է տալիս վտանգավոր բեռների դասի (դասերի) համարն ըստ ստանդարտի։
, — Տրանսպորտային միջոցի սայլակի տեսակը — կիրառվում են նշանի հետ և ցույց տալիս տրանսպորտային միջոցի մոտեցված սռնիների թիվը, որոնցից յուրաքանչյուրի համար նշանի վրա նշված զանգվածը համարվում է սահմանային թույլատրելի.

- — Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի տեսակը — Կիրառվում են նշանի հետ և ցույց տալիս մետրոյի կայարանների, ավտոբուսի (տրոլեյբուսի) կամ տրամվայի կանգառների մոտ գտնվող տրանսպորտային միջոցի կայանման տեղը.

- — Խոչընդոտ — կիրառվում են - նշանների հետ և ցույց տալիս խոչընդոտն ու այն շրջանցելու ուղղությունը: