Nor Varord 2026

ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ

ARLIS · Նշանների խումբ 3

ARLIS աղբյուր

Նկար 4
Նկար 4 Գլուխ

(Նկար 4)

Արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումներ: Դրանք են`

3.1 — Մուտքն արգելվում է
3.1 Մուտքն արգելվում է Բոլոր նշանները

— Մուտքն արգելվում է — արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ.

3.2 — Երթևեկությունն արգելվում է
3.2 Երթևեկությունն արգելվում է Բոլոր նշանները

— Երթևեկությունն արգելվում է — արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը.

3.3 — Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է
3.3 Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է Բոլոր նշանները

— Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է

3.4 — Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է
3.4 Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է Բոլոր նշանները

— Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է — արգելվում է տոննայից ավելի (եթե նշանի վրա զանգվածը չի նշված) կամ նշանի վրա նշվածից մեծ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և տրանսպորտային միջոցների շարժակազմերի, ինչպես նաև տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.

3.5 — Մոտոցիկլների երթևեկությունն արգելվում է
3.5 Մոտոցիկլների երթևեկությունն արգելվում է Բոլոր նշանները

— Մոտոցիկլների երթևեկությունն արգելվում է

3.6 — Տրակտորների երթևեկությունն արգելվում է
3.6 Տրակտորների երթևեկությունն արգելվում է Բոլոր նշանները

— Տրակտորների երթևեկությունն արգելվում է — արգելվում է տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.

3.7 — Կցորդով երթևեկությունն արգելվում է
3.7 Կցորդով երթևեկությունն արգելվում է Բոլոր նշանները

— Կցորդով երթևեկությունն արգելվում է — արգելվում է ցանկացած տեսակի կցորդով բեռնատար ավտոմոբիլների և տրակտորների երթևեկությունը, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումը.

3.8 — Լծասայլերի երթևեկությունն արգելվում է
3.8 Լծասայլերի երթևեկությունն արգելվում է Բոլոր նշանները

— Լծասայլերի երթևեկությունն արգելվում է — արգելվում է լծասայլերի (լծասահնակների), հեծկան կամ բեռնակիր կենդանիներով երթևեկությունը և անասուններ քշելը.

3.9 — Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է
3.9 Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է Բոլոր նշանները

— Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է — արգելվում է մոպեդներով և հեծանիվներով երթևեկությունը.

3.10 — Հետիոտների տեղաշարժն արգելվում է
3.10 Հետիոտների տեղաշարժն արգելվում է Բոլոր նշանները

— Հետիոտների երթևեկությունն արգելվում է

3.11 — Զանգվածի սահմանափակում
3.11 Զանգվածի սահմանափակում Բոլոր նշանները

— Զանգվածի սահմանափակում — արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց ընդհանուր փաստացի զանգվածը մեծ է նշանի վրա նշվածից.

3.12 — Սռնու վրա բեռնվածության սահմանափակում
3.12 Սռնու վրա բեռնվածության սահմանափակում Բոլոր նշանները

— Սռնու վրա բեռնվածության սահմանափակում — արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց որևէ սռնու վրա բեռնվածությունը մեծ է նշանի վրա նշվածից.

3.13 — Բարձրության սահմանափակում
3.13 Բարձրության սահմանափակում Բոլոր նշանները

— Բարձրության սահմանափակում — արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային բարձրությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.

3.14 — Լայնության սահմանափակում
3.14 Լայնության սահմանափակում Բոլոր նշանները

— Լայնության սահմանափակում — արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային լայնությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.

3.15 — Երկարության սահմանափակում
3.15 Երկարության սահմանափակում Բոլոր նշանները

— Երկարության սահմանափակում — արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց եզրաչափային երկարությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.

3.16 — Նվազագույն հեռավորության սահմանափակում
3.16 Նվազագույն հեռավորության սահմանափակում Բոլոր նշանները

— Նվազագույն միջտարածության սահմանափակում — արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց միջև տարածությունը փոքր է նշանի վրա նշվածից.

3.17.1 — Մաքսային կետ
3.17.1 Մաքսային կետ Բոլոր նշանները

— Մաքսային կետ — արգելվում է առանց կանգառի անցումը մաքսային կետի մոտով.

3.17.2 — Վտանգ
3.17.2 Վտանգ Բոլոր նշանները

— Վտանգ — արգելվում է, առանց բացառության, բոլոր տրանսպորտային միջոցների հետագա երթևեկությունը ճանապարհատրանսպորտային պատահարի, հրդեհի, վթարի և այլ վտանգի կապակցությամբ.

3.17.3 — Հսկիչ կետ
3.17.3 Հսկիչ կետ Բոլոր նշանները

— Հսկիչ կետ — արգելվում է առանց կանգառի անցումը հսկիչ կետով.

3.18.1 — Աջ շրջադարձն արգելվում է
3.18.1 Աջ շրջադարձն արգելվում է Բոլոր նշանները

— Աջ շրջադարձն արգելվում է

3.18.2 — Ձախ շրջադարձն արգելվում է
3.18.2 Ձախ շրջադարձն արգելվում է Բոլոր նշանները

— Ձախ շրջադարձն արգելվում է

3.19 — Հետադարձն արգելվում է
3.19 Հետադարձն արգելվում է Բոլոր նշանները

— Հետադարձն արգելվում է

3.20 — Վազանցն արգելվում է
3.20 Վազանցն արգելվում է Բոլոր նշանները

— Վազանցն արգելվում է — արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցի կատարումը.

3.21 — Վազանցի արգելման գոտու վերջ
3.21 Վազանցի արգելման գոտու վերջ Բոլոր նշանները

— Վազանցի արգելման գոտու վերջ

3.22 — Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է
3.22 Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է Բոլոր նշանները

— Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է — բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցն արգելվում է` բացառությամբ մոտոցիկլների, թեթև մարդատար ավտոմոբիլների, ավտոբուսների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների.

3.23 — Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ
3.23 Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ Բոլոր նշանները

— Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ

3.24 — Առավելագույն արագության սահմանափակում
3.24 Առավելագույն արագության սահմանափակում Բոլոր նշանները

— Առավելագույն արագության սահմանափակում — արգելվում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը.

3.25 — Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ
3.25 Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ Բոլոր նշանները

— Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ

3.26 — Ձայնային ազդանշանի կիրառումն արգելվում է
3.26 Ձայնային ազդանշանի կիրառումն արգելվում է Բոլոր նշանները

— Ձայնային ազդանշան տալն արգելվում է — արգելվում է օգտվել ձայնային ազդանշաններից` բացի այն դեպքերից, երբ այն տրվում է ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար.

3.27 — Կանգառն արգելվում է
3.27 Կանգառն արգելվում է Բոլոր նշանները

— Կանգառն արգելվում է — արգելվում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը.

3.28 — Կայանելն արգելվում է
3.28 Կայանելն արգելվում է Բոլոր նշանները

— Կայանելն արգելվում է — արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը.

3.29 — Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին
3.29 Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին Բոլոր նշանները

— Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին

3.30 — Կայանելն արգելվում է ամսվա զույգ օրերին
3.30 Կայանելն արգելվում է ամսվա զույգ օրերին Բոլոր նշանները

— Կայանելն արգելվում է ամսվա զույգ օրերին — և նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցները ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխվում են ժամը 19.00 - 21.00-ի սահմաններում.

3.31 — Բոլոր սահմանափակումների գոտու վերջ
3.31 Բոլոր սահմանափակումների գոտու վերջ Բոլոր նշանները

— Բոլոր սահմանափակումների գոտու վերջ — նշում է , , , և - նշաններից մի քանիսի ազդման գոտիների միաժամանակյա վերջը.

3.32 — Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է
3.32 Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է Բոլոր նշանները

— Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է — արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով.

3.33 — Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է
3.33 Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է Բոլոր նշանները

— Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է — արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով և նախատեսված են 1, - , , և դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու համար (ըստ ստանդարտի).

3.2 — Երթևեկությունն արգելվում է
3.2 Երթևեկությունն արգելվում է Բոլոր նշանները

- — տաքսի — ավտոմոբիլների, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի և այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշանների ազդման գոտում գտնվող օբյեկտները, ինչպես նաև պատկանում կամ սպասարկում են նշված գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին: Այդ դեպքերում տրանսպորտային միջոցները պետք է նշված գոտի մուտք գործեն և այնտեղից դուրս գան օբյեկտին մոտակա խաչմերուկից.