ՀԱՏՈՒԿ ԹԵԼԱԴՐԱՆՔԻ ՆՇԱՆՆԵՐ
ARLIS · Նշանների խումբ 5
(Նկար 6)
Հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Դրանք են`
— Ավտոմայրուղի — ճանապարհ, որտեղ գործում են կանոնների` ավտոմայրուղիներով երթևեկության կարգը սահմանող պահանջները.
— Ավտոմայրուղու վերջ
— Ճանապարհ ավտոմոբիլների համար — ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների, ավտոբուսների և մոտոցիկլների երթևեկության համար.
— Ավտոմոբիլների համար ճանապարհի վերջ
— Միակողմ երթևեկությամբ ճանապարհ — ճանապարհ կամ երթևեկելի մաս, որով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջ լայնությամբ իրականացվում է մեկ ուղղությամբ.
— Միակողմ երթևեկությամբ ճանապարհի վերջ
, — Ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ — ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս.
— Դարձափոխային երթևեկություն — ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ մեկ կամ մի քանի գոտիներով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի.
— Դարձափոխային երթևեկության վերջ
— Ելք դեպի դարձափոխային երթևեկությամբ ճանապարհ

— Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ — երթևեկության հոսքին հանդիպակաց, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար հատուկ առանձնացված գոտի ունեցող ճանապարհ.

— Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհի վերջ
, — Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ

— Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի — երթևեկության հոսքին համընթաց, միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտի: Այդ նշանի ազդեցությունը տարածվում է այն գոտու վրա, որի վրա տեղադրված է: Ճանապարհից աջ տեղադրված նշանի ազդեցությունը տարածվում է աջ գոտու վրա.
— Երթևեկության ուղղությունները գոտիներով — գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով:
— Երթևեկության ուղղությունները գոտիով — երթևեկության թույլատրելի ուղղությունները գոտիով:
— Գոտու սկիզբ — արգելակման գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու սկիզբը: Եթե լրացուցիչ գոտուց առաջ տեղադրված այս նշանի վրա պատկերված է ` «Նվազագույն արագության սահմանափակում» նշանը, ապա այն տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք հիմնական գոտիով չեն կարող շարունակել երթևեկությունը` առնվազն նշանի վրա ցույց տրված արագությամբ, պետք է վերադասավորվեն լրացուցիչ գոտում.
— Գոտու սկիզբ — տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի սկիզբը: Եթե նշանի վրա պատկերված է որևէ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցների երթևեկությունը համապատասխան գոտիներով արգելվում է.
— Գոտու վերջ — թափառքի գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու վերջը.
— Գոտու վերջ — տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի վերջը.

— Երթևեկության ուղղությունը գոտիներով — եթե նշանի վրա պատկերված է որևէ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցի երթևեկությունը նշված գոտիով արգելվում է: նշանը համապատասխան թվով սլաքներով կարող են կիրառվել չորս և ավելի գոտիներ ունեցող ճանապարհներին.
— Գոտիների քանակը — ցույց է տալիս երթևեկության գոտիների թիվը և գոտիներով երթևեկության ռեժիմները: Վարորդը պետք է կատարի սլաքների վրա պատկերված նշանների պահանջները.
— Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ
— Տրամվայի կանգառի տեղ
— Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ
, — Հետիոտնային անցում — անցման վայրում - գծանշումների բացակայության դեպքում նշանը տեղադրվում է ճանապարհից ձախ, անցման հեռավոր, իսկ նշանը` ճանապարհից աջ, անցման մոտակա սահմանի մոտ:
— Արհեստական անհարթություն — ցույց է տալիս արհեստական անհարթության սահմանները: Նշանը տեղադրվում է արհեստական անհարթությանը տրանսպորտային միջոցի մոտեցման ուղղության մոտակա սահմանի վրա.
— Բնակելի գոտի — տարածք, որտեղ գործում են կանոնների` բնակելի գոտում երթևեկության կարգը սահմանող պահանջները.

— Բնակելի գոտու վերջ
, — Բնակավայրի սկիզբ — բնակավայրի սկիզբը, որտեղ գործում են կանոնների` բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
, — Բնակավայրի վերջ — վայր, որտեղից սկսած տվյալ ճանապարհին իրենց ուժը կորցնում են կանոնների` բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները.

— Բնակավայրի սկիզբ — այն բնակավայրի անվանումն ու սկիզբը, որտեղ տվյալ ճանապարհին չեն գործում կանոնների` բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
— Բնակավայրի վերջ — նշանով նշված բնակավայրի վերջը.

— Կայանման սահմանափակումով գոտի — վայր, որտեղից սկսվում է կայանումն արգելված տարածքը (ճանապարհի հատվածը).

— Կայանման սահմանափակումով գոտու վերջ
— Կարգավորվող կայանման գոտի — վայր, որտեղից սկսվում է թույլատրված և ցուցանակների ու գծանշումների օգնությամբ կարգավորվող կայանման տարածքը (ճանապարհի հատվածը).

— Կարգավորվող կայանման գոտու վերջ

— Առավելագույն արագության սահմանափակումով գոտի — վայր, որտեղից սկսվում է առավելագույն արագության սահմանափակմամբ տարածքը (ճանապարհի հատվածը).

— Առավելագույն արագության սահմանափակումով գոտու վերջ

— Հետիոտնային գոտի — վայր, որտեղից սկսվում է միայն հետիոտների երթևեկության համար թույլատրված տարածքը (ճանապարհի հատվածը).
— Հետիոտնային գոտու վերջ — ։