Nor Varord 2026

ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ

ARLIS · Նշանների խումբ 2

ARLIS աղբյուր

Նկար 3
Նկար 3 Գլուխ

(Նկար 3)

Առավելության նշանները սահմանում են խաչմերուկներով, երթևեկելի մասերի փոխհատումներով կամ ճանապարհների նեղ հատվածներով անցման հերթականությունը: Դրանք են`

2.1 — Գլխավոր ճանապարհ
2.1 Գլխավոր ճանապարհ Բոլոր նշանները

— Գլխավոր ճանապարհ — ճանապարհ, որով երթևեկողներին չկարգավորվող խաչմերուկների անցման առավելություն է տրվում.

2.2 — Գլխավոր ճանապարհի վերջ
2.2 Գլխավոր ճանապարհի վերջ Բոլոր նշանները

— Գլխավոր ճանապարհի վերջ

2.3.1 — Հատում երկրորդական ճանապարհի հետ
2.3.1 Հատում երկրորդական ճանապարհի հետ Բոլոր նշանները

— Հատում երկրորդական ճանապարհի հետ

2.3.2 — Երկրորդական ճանապարհի հարում
2.3.2 Երկրորդական ճանապարհի հարում Բոլոր նշանները

- — Երկրորդական ճանապարհի հարում — , , ` հարում աջից, , , ` հարում ձախից.

2.4 — Զիջեք ճանապարհը
2.4 Զիջեք ճանապարհը Բոլոր նշանները

— Զիջեք ճանապարհը — վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ ` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին.

2.5 — Երթևեկությունն առանց կանգառի արգելված է
2.5 Երթևեկությունն առանց կանգառի արգելված է Բոլոր նշանները

— Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է — արգելվում է երթևեկել առանց «Կանգ» գծից առաջ (դրա բացակայության դեպքում` հատվող երթևեկելի մասի եզրից առաջ) կանգնելու: Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ ` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին: Եթե նշանը տեղադրված է երկաթուղային գծանցից կամ կարանտինային պահակետից առաջ, ապա վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծից առաջ, իսկ դրա բացակայության դեպքում` նշանից առաջ.

2.6 — Հանդիպակաց երթևեկության առավելություն
2.6 Հանդիպակաց երթևեկության առավելություն Բոլոր նշանները

— Հանդիպակաց երթևեկության առավելություն — արգելվում է մուտք գործել ճանապարհի նեղ հատված, եթե դա կարող է դժվարացնել հանդիպակաց երթևեկությունը: Վարորդը պետք է զիջի ճանապարհի նեղ հատված հանդիպակաց կողմից մուտք գործած կամ դրան մոտեցող հանդիպակաց տրանսպորտային միջոցներին.

2.7 — Առավելություն հանդիպակաց երթևեկության նկատմամբ
2.7 Առավելություն հանդիպակաց երթևեկության նկատմամբ Բոլոր նշանները

— Առավելություն հանդիպակաց երթևեկության նկատմամբ — ճանապարհի նեղ հատված, որով երթևեկելիս վարորդն առավելություն ունի հանդիպակաց տրանսպորտային միջոցների նկատմամբ: