ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ
ARLIS · Նշանների խումբ 6
(Նկար 7)
Տեղեկատվության նշանները տեղեկացնում են բնակավայրերի և այլ օբյեկտների տեղակայման, ինչպես նաև սահմանված կամ առաջարկվող երթևեկության ռեժիմների մասին:
— Առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում — կանոններով սահմանված առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում.
— Առաջարկվող արագություն — ճանապարհի տվյալ հատվածում երթևեկելու համար նախընտրելի արագություն:

— Հետադարձի տեղ — ձախ շրջադարձն արգելվում է.

— Հետադարձի գոտի — հետադարձի համար գոտու երկարությունը: Ձախ շրջադարձն արգելվում է.

— Կայանման տեղ
— Վթարային կանգառի գոտի — կտրուկ վայրէջքի վրա վթարային կանգառի գոտի.
— Ստորգետնյա հետիոտնային անցում
— Վերգետնյա հետիոտնային անցում
- — Փակուղի — միջանցիկ անցում չունեցող ճանապարհ.
— Ուղղությունների նախնական ցուցիչ — երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրերը և այլ օբյեկտներ: Այս նշանների վրա կարող են պատկերվել նշանի պատկերը, ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշանները և այլ պատկերագրեր: նշանի վրա կարող են պատկերվել երթևեկության առանձնահատկությունների մասին տեղեկացնող այլ նշանների պատկերներ: նշանի ներքևի մասում նշվում է նշանի տեղադրման վայրից մինչև խաչմերուկ կամ արգելակման գոտու սկիզբ եղած հեռավորությունը: նշանը կիրառվում է նաև - արգելող նշաններից որևէ մեկով կահավորված ճանապարհի հատվածի շրջանցման ուղղության մասին տեղեկություն տալու համար.
— Ուղղության նախնական ցուցիչ — երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրերը և այլ օբյեկտներ: Այս նշանների վրա կարող են պատկերվել նշանի պատկերը, ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշանները և այլ պատկերագրեր: նշանի վրա կարող են պատկերվել երթևեկության առանձնահատկությունների մասին տեղեկացնող այլ նշանների պատկերներ: նշանի ներքևի մասում նշվում է նշանի տեղադրման վայրից մինչև խաչմերուկ կամ արգելակման գոտու սկիզբ եղած հեռավորությունը: նշանը կիրառվում է նաև - արգելող նշաններից որևէ մեկով կահավորված ճանապարհի հատվածի շրջանցման ուղղության մասին տեղեկություն տալու համար.
— Երթևեկության սխեմա — խաչմերուկներում որոշ մանևրների արգելման դեպքում շարժման երթուղի կամ բարդ խաչմերուկներում երթևեկության թույլատրելի ուղղություններ.
— Ուղղությունների ցուցիչ — դեպի երթուղու կետերը շարժվելու ուղղություններ: Նշանների վրա կարող են նշվել մինչև այդ օբյեկտները եղած հեռավորությունները (կմ), պատկերվել ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշաններ և այլ պատկերագրեր.
— Ուղղության ցուցիչ — դեպի երթուղու կետերը շարժվելու ուղղություններ: Նշանների վրա կարող են նշվել մինչև այդ օբյեկտները եղած հեռավորությունները (կմ), պատկերվել ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշաններ և այլ պատկերագրեր.
— Օբյեկտի անվանում — բնակավայրերից բացի` այլ օբյեկտի անվանումը (գետ, լիճ, լեռնանցք, տեսարժան վայր և այլն).

— Հեռավորությունների ցուցիչ — մինչև երթուղու վրա գտնվող բնակավայրերը եղած հեռավորությունը (կմ).

— Կիլոմետրային նշան — մինչև ճանապարհի սկիզբը կամ վերջը եղած հեռավորությունը (կմ).
, — Երթուղու համարը — ` ճանապարհին (երթուղուն) հատկացված համարը, ` ճանապարհի (երթուղու) համարը և ուղղությունը.
- — Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար — բեռնատար ավտոմոբիլների, տրակտորների և ինքնագնաց մեքենաների համար առաջարկվող երթևեկության ուղղությունը, եթե խաչմերուկում դրանց երթևեկությունը որևէ ուղղությամբ արգելված է.

— Կանգ-գիծ — լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի դեպքում տրանսպորտային միջոցների կանգառի տեղ.

— Շրջանցման սխեմա — երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման երթուղի.
- — Շրջանցման ուղղություն — երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման ուղղություն.

, — Այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ — բաժանարար գոտիով ճանապարհի երթևեկելի մասի երթևեկության համար փակ հատվածի շրջանցման կամ աջակողմյան երթևեկելի մաս վերադառնալու համար երթևեկության ուղղություն: