Nor Varord 2026

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ARLIS · Գլուխ I

ARLIS աղբյուր

1. Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններով (այսուհետ` կանոններ) սահմանվում է ճանապարհային երթևեկության միասնական կարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում` կարգավորելով ճանապարհային երթևեկության ընթացքում օգտագործվող լուսացույցի, կարգավորողի ազդանշանների, վթարային, հատուկ ազդանշանների, տրանսպորտային միջոցների արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանների կիրառման, տարբեր պայմաններում երթևեկության, երթևեկության արագությունը կանոնակարգելու, վազանց, կանգառ և կայանում, խաչմերուկների անցում, հետիոտնային անցումների հատում, տրանսպորտային միջոցների քարշակում, ուսումնական վարում, մարդկանց և բեռների փոխադրում իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև երթևեկությունը կարգավորող նշանները:

2. Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:

3.

  • 1) գլխավոր ճանապարհ`
` «Գլխավոր ճանապարհ», ` «Հատում երկրորդական ճանապարհի հետ», , ` «Երկրորդական ճանապարհի հարում», կամ ` «Ավտոմայրուղի» նշաններով նշված ճանապարհ հատողի (հարողի) նկատմամբ կամ կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր և այլն) ճանապարհ հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ, կամ էլ ցանկացած ճանապարհ մերձակա տարածքներից դուրս եկող ճանապարհի նկատմամբ: Երկրորդական ճանապարհի վրա, հատումից անմիջապես առաջ, ծածկույթով տեղամասի առկայությունն այդ ճանապարհը հատվողին հավասարազոր չի դարձնում. 2) երթևեկության առավելություն` երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ` նախընտրած ուղղությամբ առաջնահերթ երթևեկելու իրավունք. 3) զիջել ճանապարհը (չստեղծել խոչընդոտ)` ճանապարհային երթևեկության մասնակցին ուղղված պահանջ, ըստ որի նա չպետք է սկսի, վերսկսի կամ շարունակի երթևեկությունը, փոխի շարժման ուղղությունը կամ որևէ այլ ձևով խոչընդոտ ստեղծի, եթե դա պարտադրում է երթևեկության առավելություն ունեցող մասնակիցներին փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը. 4) կազմակերպված տրանսպորտային շարասյուն` մշտապես միացված լապտերներով, միևնույն երթևեկության գոտիով անմիջապես իրար հետևից ընթացող առնվազն 2 մեխանիկական տրանսպորտային միջոցների խումբ, որն առջևից ուղեկցվում է կապույտ և կարմիր առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցով. 5) երթևեկության սկիզբ` կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու պահը` կապված հարևան երթևեկության գոտի վերադասավորման հետ կամ առանց դրա. 6) մանևրում` վերադասավորում, շարժման ուղղության փոփոխություն (շրջադարձ կամ հետադարձ) կամ կանգառ կատարելը. 7) վերադասավորում` զբաղեցրած երթևեկության գոտուց կամ գծանշված երթևեկության գոտու սահմաններում զբաղեցրած շարքից, երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը. 8) շարժման ուղղության փոփոխություն` շրջադարձ կամ հետադարձ կատարելը. 9) շրջադարձ` տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ կամ ճանապարհից մերձակա տարածք դուրս գալու նպատակով իրականացվող մանևր. 10) հետադարձ` տրանսպորտային միջոցի շարժման ուղղությունը հանդիպակաց ուղղությամբ փոխելու նպատակով իրականացվող մանևր:

sign-2.1 — Գլխավոր ճանապարհ
sign-2.1 Գլխավոր ճանապարհ Բոլոր նշանները
sign-2.3.1 — Հատում երկրորդական ճանապարհի հետ
sign-2.3.1 Հատում երկրորդական ճանապարհի հետ Բոլոր նշանները
sign-2.3.2 — Երկրորդական ճանապարհի հարում
sign-2.3.2 Երկրորդական ճանապարհի հարում Բոլոր նշանները
sign-5.1 — Ավտոմայրուղի
sign-5.1 Ավտոմայրուղի Բոլոր նշանները