Nor Varord 2026

XIV. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

ARLIS · Գլուխ XIV

ARLIS աղբյուր

118. Բնակելի գոտին կառուցապատված տարածք է, որի մուտքն ու ելքը նշված են ` «Բնակելի գոտի» և ` «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշաններով:

sign-5.21 — Բնակելի գոտի
sign-5.21 Բնակելի գոտի Բոլոր նշանները
sign-5.22 — Բնակելի գոտու վերջ
sign-5.22 Բնակելի գոտու վերջ Բոլոր նշանները

119. Բնակելի գոտում հետիոտների երթևեկությունը թույլատրվում է ինչպես մայթերով, այնպես էլ երթևեկելի մասով: Բնակելի գոտում հետիոտներն ունեն առավելություն, սակայն նրանք չպետք է անտեղի խոչընդոտեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

120. Բնակելի գոտուց դուրս գալիս վարորդները պետք է ճանապարհը զիջեն երթևեկության մյուս մասնակիցներին:

121.

  • 1) ուսումնական վարումը.
  • 2) միջանցիկ երթևեկությունը.
  • 3) կայանելը` աշխատող շարժիչով.
  • 4) 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների (բացառությամբ միկրոավտոբուսների) կայանելը դրա համար նախատեսված և նշաններով կահավորված ու (կամ) գծանշված տեղերից դուրս:

122. Սույն բաժնի պահանջները տարածվում են նաև այն բակային տարածքների վրա, որոնք նշված չեն ` «Բնակելի գոտի» ճանապարհային նշանով, սակայն ամբողջ պարագծով պարփակված են բնակելի շենքերով:

sign-5.21 — Բնակելի գոտի
sign-5.21 Բնակելի գոտի Բոլոր նշանները