VIII. ՎԱԶԱՆՑԸ
ARLIS · Գլուխ VIII
73. Վազանցը շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելն է` կապված հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, այնուհետև` նախկինում զբաղեցրած գոտի վերադառնալու հետ:
74.
- 1) հանդիպակաց երթևեկության գոտին, որը նա պատրաստվում է զբաղեցնել, բավարար տարածությամբ ազատ է վազանցի համար և որ դրանով խոչընդոտ չի ստեղծի հանդիպակաց ընթացող տրանսպորտային միջոցների համար.
- 2) իր հետևից նույն գոտիով ընթացող տրանսպորտային միջոցը վազանց չի սկսել, իսկ առջևից ընթացողը վազանցի (ձախ շրջադարձի, հետադարձի) ազդանշան չի տվել.
- 3) վազանցն ավարտելիս կարող է առանց վազանցվող տրանսպորտային միջոցի համար խոչընդոտ ստեղծելու վերադառնալ նախկինում զբաղեցրած գոտի:
75. Վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդին արգելվում է արագությունը բարձրացնելով կամ որևէ այլ գործողությամբ խոչընդոտել վազանց կատարելուն:
76. Եթե բնակավայրերից դուրս դանդաղընթաց կամ մեծ եզրաչափեր ունեցող տրանսպորտային միջոցին վազանց կատարելը դժվար է, ապա դրա վարորդը (իսկ ուղեկցման դեպքում` նաև ուղեկցող տրանսպորտային միջոցի վարորդը) պետք է երթևեկի հնարավորինս աջով, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնի և բաց թողնի իր հետևից ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին:
77.
- 1) խաչմերուկներում.
- 2) հետիոտնային անցումների վրա.
- 3) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.
- 4) վազանց կամ արգելքի շրջանցում կատարող տրանսպորտային միջոցներին.
- 5) թունելներում, ճանապարհի նեղացումներում, վերելքի վերջում և ճանապարհների սահմանափակ տեսանելիության այլ հատվածներում.
- 6) կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին.
- 7) կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած, ինչպես նաև դրանցով ուղեկցվող տրանսպորտային միջոցներին: