XV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆԳԱՌԻ ԿԵՏԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ
ARLIS · Գլուխ XV
123. Խաչմերուկներից դուրս, որտեղ տրամվայի գծերը հատում են երթևեկելի մասը, տրամվայն ունի առավելություն ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ` բացառությամբ, երբ այն դուրս է գալիս դեպոյից:
124. ` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների գոտի», ` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ», և ` «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ» նշաններով նշված, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի ունեցող ճանապարհներին արգելվում է այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառն այդ գոտում: Եթե այդ գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված է ընդհատվող գծանշմամբ, ապա շրջադարձ կատարելիս տրանսպորտային միջոցները պետք է վերադասավորվեն այդ գոտու վրա: Ճանապարհ մուտք գործելիս` նման տեղերում թույլատրվում է նաև մտնել այդ գոտի` երթևեկելի մասի աջ եզրի մոտ ուղևորներ իջեցնելու և նստեցնելու համար` պայմանով, որ դա խոչընդոտ չի ստեղծի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկությանն այդ գոտում:


125. Բնակավայրերում վարորդները պետք է ճանապարհը զիջեն կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունն սկսող տրոլեյբուսներին և ավտոբուսներին, որոնց վարորդներն իրենց հերթին կարող են երթևեկությունն սկսել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են:
126. Վարորդները պետք է ճանապարհը զիջեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետում կանգնած ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցին մոտեցող կամ դրանից (դռների կողմից) հեռացող հետիոտներին, եթե իջնելն ու նստելը կատարվում է երթևեկելի մասից կամ երթևեկելի մասում գտնվող կանգառի հարթակից: