XXI. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ (N 1 ՁԵՎ), ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳԾԱՆՇՈՒՄԸ (N 2 ՁԵՎ) ԵՎ ԴՐԱՆՑ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ (N 3 ՁԵՎ)
ARLIS · Գլուխ XXI
166. Ճանապարհային նշանները, գծանշումները և դրանց համարակալումները համապատասխանում են ստանդարտներին:
167.
- 1) նախազգուշացնող.
- 2) առավելության.
- 3) արգելող.
- 4) թելադրող.
- 5) հատուկ թելադրանքի.
- 6) տեղեկատվության.
- 7) սպասարկման.
- 8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):
168. Ճանապարհային գծանշումները կիրառվում են ինքնուրույն կամ ճանապարհային նշանների և լուսացույցների հետ միասին:
169.
- 1) հորիզոնական.
- 2) ուղղաձիգ:
170.
- 1) մշտական.
- 2) ժամանակավոր: Մշտական գծանշումը սպիտակ գույնի է (բացի
171. Ուղղաձիգ գծանշումը ճանապարհային կառույցների և կահավորման տարրերի վրա սև ու սպիտակ զոլերի զուգակցություն է, որը ցույց է տալիս դրանց եզրաչափերը և ծառայում որպես տեսողական կողմնորոշման միջոց:
172. Եթե հաստատուն տեղադրված նշանների պահանջները հակասում են շարժական կանգնակների վրա տեղադրված ժամանակավոր նշանների պահանջներին, ապա երթևեկության մասնակիցները պետք է ղեկավարվեն ժամանակավոր նշաններով:
173. Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն լուսացույցի ազդանշաններով:
174. Եթե գծանշման պահանջները հակասում են շարժական կանգնակի վրա տեղադրված ժամանակավոր նշանների պահանջներին, ապա երթևեկության մասնակիցները պետք է ղեկավարվեն այդ նշաններով: Եթե ժամանակավոր և մշտական գծանշումների պահանջներն իրար հակասում են, ապա վարորդները պետք է ղեկավարվեն ժամանակավոր գծանշման պահանջներով:
175. Տրանսպորտային միջոցների վրա անհրաժեշտության դեպքում պետք է տեղադրվեն կամ պատկերվեն տրանսպորտային միջոցի ճանաչման նշաններ: Բացի «Բժիշկ» և «Հաշմանդամ» ճանաչման նշաններից, որոնք տեղադրվում են վարորդի ցանկությամբ, մյուս բոլոր ճանաչման նշանների տեղադրումը պարտադիր է, եթե առկա է դրանցով նշվող հանգամանքը: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան