Nor Varord 2026

IV. ՀԱՏՈՒԿ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

ARLIS · Գլուխ IV

ARLIS աղբյուր

26. Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V - XV և XXI բաժինների պահանջները: Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդները պետք է միացնեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը, որը բարձր և ցածր ձայնային երանգների հերթականությունն է: Վարորդներն առավելությունից կարող են օգտվել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են: Այդ իրավունքից օգտվում են նաև այն վարորդները, որոնց տրանսպորտային միջոցներն ուղեկցվում են կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցներով: Ուղեկցվող տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն լապտերների մոտակա լույսերը:

27. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության տրանսպորտային միջոցների վրա կարող է միացված լինել նաև կարմիր գույնի առկայծող փարոսիկ:

28. Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները զիջում են ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:

29. Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված, ինչպես նաև դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:

30. Կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցներին մոտենալիս` վարորդը պետք է իջեցնի արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենա անմիջապես կանգ առնել:

31. Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցներին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է կանգ առնեն:

32. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս և ծառայում են երթևեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար:

33. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցների վարորդները ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման աշխատանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 42-րդ, 55-60-րդ, 63-րդ և 116-րդ կետերի, գծանշումների և նշանների պահանջները` բացառությամբ ` «Գլխավոր ճանապարհի վերջ», ` «Զիջեք ճանապարհը», ` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է», ` «Հանդիպակաց երթևեկության առավելություն», ` «Զանգվածի սահմանափակում», ` «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում», ` «Բարձրության սահմանափակում», ` «Լայնության սահմանափակում», ` «Վտանգ», ` «Վազանցն արգելված է» նշանների:

sign-2.2 — Գլխավոր ճանապարհի վերջ
sign-2.2 Գլխավոր ճանապարհի վերջ Բոլոր նշանները
sign-2.4 — Զիջեք ճանապարհը
sign-2.4 Զիջեք ճանապարհը Բոլոր նշանները
sign-2.5 — Երթևեկությունն առանց կանգառի արգելված է
sign-2.5 Երթևեկությունն առանց կանգառի արգելված է Բոլոր նշանները
sign-2.6 — Հանդիպակաց երթևեկության առավելություն
sign-2.6 Հանդիպակաց երթևեկության առավելություն Բոլոր նշանները
sign-3.11 — Զանգվածի սահմանափակում
sign-3.11 Զանգվածի սահմանափակում Բոլոր նշանները
sign-3.12 — Սռնու վրա բեռնվածության սահմանափակում
sign-3.12 Սռնու վրա բեռնվածության սահմանափակում Բոլոր նշանները
sign-3.13 — Բարձրության սահմանափակում
sign-3.13 Բարձրության սահմանափակում Բոլոր նշանները
sign-3.14 — Լայնության սահմանափակում
sign-3.14 Լայնության սահմանափակում Բոլոր նշանները
sign-3.17.2 — Վտանգ
sign-3.17.2 Վտանգ Բոլոր նշանները
sign-3.20 — Վազանցն արգելվում է
sign-3.20 Վազանցն արգելվում է Բոլոր նշանները

34. Կանոնների 163-րդ կետով սահմանված ցուցանիշերը գերազանցող չափերով, մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող և դրանց ուղեկցող դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 60-րդ կետի և գծանշումների պահանջները:

35. Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկներով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները կարող են դրանք միացնել, ընդ որում, հատուկ ձայնային ազդանշանի հետ միասին, միայն այդ տրանսպորտային միջոցների վրա հարձակում գործելու դեպքում: Այդ փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս ու ծառայում են միայն ոստիկանության ծառայողների և այլ անձանց ուշադրությունը գրավելու համար: