Nor Varord 2026

XIX. ՄԱՐԴԿԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

ARLIS · Գլուխ XIX

ARLIS աղբյուր

150. «C» կարգի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել մինչև 8 ուղևոր, իսկ դրանից ավելի մարդ փոխադրելու դեպքում վարորդը պետք է ունենա նաև «D» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք:

151. Մեկնելուց առաջ բեռնատար ավտոմոբիլի վարորդը պետք է ուղևորներին հրահանգավորի նստելու, թափքում տեղավորվելու և իջնելու կարգի մասին: Շարժվել կարելի է, միայն համոզվելով, որ ուղևորների անվտանգ փոխադրման պայմաններն ապահովված են:

152. Բեռնատար ավտոմոբիլի թափքում, ինչպես նաև միջքաղաքային, զբոսաշրջության երթուղիներով երթևեկող կամ երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող ավտոբուսների սրահում մարդկանց թիվը չպետք է գերազանցի կահավորված նստատեղերի քանակը:

153. Մարդկանց փոխադրումը կողավոր հարթակով բեռնատար ավտոմոբիլի թափքում թույլատրվում է, եթե այն կահավորված է կողի վերին եզրից առնվազն 0,3 մ-ից ցածր և հատակից` 0,3-0,5 մ բարձր ամրացված նստարաններով, իսկ երեխաների փոխադրման ժամանակ կողերը պետք է ունենան հատակի մակերևույթից ոչ պակաս 0,8 մ բարձրություն: Հետևի կամ կողերի երկայնքով ամրացված նստարանները պետք է ունենան ամուր թիկնակներ: Այդպիսի ավտոմոբիլներով երեխաների փոխադրումը թույլատրվում է բացառիկ դեպքերում:

154. Մարդկանց փոխադրելու համար չկահավորված կողավոր հարթակով բեռնատար ավտոմոբիլների թափքում երթևեկության ժամանակ թույլատրվում է գտնվել միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց` պայմանով, որ նրանք ապահովված են ավտոմոբիլի կողերի մակարդակից ցածր տեղադրված նստատեղերով:

155. Ավտոբուսով կամ ֆուրգոն թափքով բեռնատար ավտոմոբիլով երեխաների խմբեր փոխադրելիս` նրանց հետ պետք է գտնվի առնվազն մեկ չափահաս ուղեկցող, իսկ կողավոր հարթակ ունեցող բեռնատար ավտոմոբիլի թափքում` երկուսից ոչ պակաս: Այդ տրանսպորտային միջոցներն առջևից և հետևից պետք է կահավորվեն «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով:

156. «Երեխաների փոխադրում» ճանաչման նշան ունեցող, կանգառ կատարած տրանսպորտային միջոցին մոտենալիս` վարորդները պետք է իջեցնեն արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կանգնեն` երեխաներին երթևեկելի մասն անարգել անցնելը թույլ տալու համար:

157. Վարորդը պետք է դռները փակ պահի մինչև տրանսպորտային միջոցի լրիվ կանգնելը, որից հետո միայն հնարավորություն տա ուղևորներին նստել կամ իջնել, իսկ շարժումն սկսի դռները փակելուց հետո:

158.

  • 1) ավտոմոբիլի (բացի կողավոր հարթակով բեռնատար ավտոմոբիլի թափքում և ֆուրգոն թափքում մարդկանց փոխադրելու դեպքերի), տրակտորի, այլ ինքնագնաց մեքենաների խցիկներից դուրս, բեռնատար կցորդում, կցորդ-ամառանոցում, բեռնատար մոտոտրանսպորտային միջոցի թափքում և մոտոցիկլի կառուցվածքով նախատեսված նստատեղերից դուրս.
  • 2) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով նախատեսված քանակից ավելի:

159.

  • 1) բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ կանոնների 155-րդ կետով նախատեսված դեպքերի).
  • 2) մոտոցիկլի հետևի նստատեղին.
  • 3) թեթև մարդատար ավտոմոբիլի` ա. առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով, բ. հետևի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ և այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված և կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում: