XX. ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
ARLIS · Գլուխ XX
160. Փոխադրվող բեռի զանգվածը և ըստ սռնիների բեռնվածության բաշխումը չպետք է գերազանցեն արտադրող գործարանի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի համար սահմանված մեծությունները:
161. Շարժումն սկսելուց առաջ և երթևեկության ընթացքում վարորդը պետք է հսկի բեռի վիճակը, տեղաբաշխումն ու ամրացումը` վայր ընկնելուց և որևէ այլ կերպ երթևեկության խոչընդոտ ստեղծելուց խուսափելու համար:
162. Տրանսպորտային միջոցի առջևի կամ հետևի եզրաչափերից 1մ ավելի կամ կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,4 մ ավելի դուրս ցցվելու դեպքում բեռը պետք է նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:
163.
- 1) օգտագործում են ծանրաքաշ, վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարա փոխադրելու համար.
- 2) շահագործում են երկու և ավելի կցորդների հետ միասին` ավտոգնացքի կազմում.
- 3) եզրաչափերը (կամ դրանցից որևէ մեկը), բեռով կամ առանց բեռի, գերազանցում են` ըստ լայնության 2,55 մ (իզոթերմիկ կամ սառնարանային թափքով տրանսպորտային միջոցների համար 2,6 մ), ըստ երկարության (մեկ կցորդով) 20 մ և ըստ բարձրության (երթևեկելի մասի մակերևույթից) 4 մ, ինչպես նաև` երկու և ավելի կցորդով ավտոգնացքների ու այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց բեռը դուրս է ցցված հետևի եզրաչափից ավելի քան 2,0 մ:
164.
- 1) սահմանափակում է վարորդի տեսադաշտը.
- 2) դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը և թուլացնում կայունությունը.
- 3) ծածկում է արտաքին լուսային սարքերն ու լուսանդրադարձիչները, համարանիշերը կամ ճանաչման նշանները, ինչպես նաև խանգարում ձեռքով տրվող ազդանշանների ընկալմանը.
- 4) զգալի աղմուկ է հանում, փոշի բարձրացնում կամ աղտոտում ճանապարհն ու շրջակա միջավայրը:
165. Եթե բեռի վիճակն ու դասավորությունը հնարավորություն չեն տալիս կատարել դրա փոխադրումը կանոնների պահանջներին համապատասխան, ապա վարորդը պետք է միջոցներ ձեռնարկի խախտումները վերացնելու համար կամ դադարեցնի հետագա երթևեկությունը: